«Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառում էկո-ակումբների մասնակցությամբ
Երևանի Մ․ Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառում Եվրոպական միության ծրագրի կողմից համաֆինանսավորվող էկո-ակումբների մասնակցությամբ: Մասնակիցները քննարկեցին Եվրոպական միության կողմից շրջանառվող և աջակցություն ստացած բնապահպանական կարևոր բարեփոխումները, ներառյալ կենցաղային թափոնների և վտանգավոր թափոնների առաջացման կանխումն ու պատշաճ կառավարումը: Միջոցառումը յուրօրինակ ցուցահանդես - հաշվետվությունն էր էկո-ակումբների կողմից կատարված աշխատանքի, հնարավորություն փորձի փոխանակման, լավագույն փորձի ներկայացման համար: Ինչպես նաև, միջոցառման ընթացքում նոր ընտրված էկո-ակումբները, որոնք ստացել էին դրամաշնորհներ, նունպես ներկայացրեցին իրենց առաջիկա ծրագրերը:
Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն ներկայացրեց Էկո-ակումբների դերը նորարարական էկոհամայնքի ձևավորման գործում, 5Վ (վանել, , վերօգտագործել, վերամշակել, վերականգնել, վերջնական թափոնների կառավարում) հայեցակարգով արտահայտված թափոնների կանխարգելման և կառավարման սկզբունքները, Եվրոպայում թափոնների կանխարգելման և կառավարման հետ կապված զարգացումների և մարտահրավերների վերանայում, ինչպես նաև կրթության դերը և սերունդների միջև համագործակցությունը ավելի կանաչ ապագայի համար թեմաները: