«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և նշված մայրաքաղաքների քաղաքապետարանների կողմից: Գործողության հիմնական նպատակն է ուժեղացնել վտանգավոր թափոնների քաղաքային կառավարումը Երևանի, Վարշավայի և Տիրանայի համագործակցության միջոցով՝ խթանելով գործընկերների միջև գիտելիքների փոխանակումը, քաղաքացիների ավելի մեծ մասնակցությունը և համապարփակ ինտեգրելով վտանգավոր թափոնների կառավարման առկա լավագույն փորձը: Սույն ենթադրամաշնորհների հայտերի ընդունման Պատվիրատուն (ենթադրամաշնորհատուն) է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը:
Ենթադրամաշնորհները վճարվելու են ԵՄ միջոցներից։
«Սույն ենթադրամաշնորհային ծրագրերը (արժեքները տատանվում են 25,000-ից 45,000 Եվրոյի սահմաններում) կնպաստեն նորարարություններին և խելացի լուծումներին քաղաքային թափոնների կառավարման և կենցաղային վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում (ՔԹԿ և ՎԿԹԿ): Առաջնային թիրախը երեք գործընկեր քաղաքների քաղաքացիները և այցելուներն են, որոնք կշահեն թափոնների կառավարման նորարարական և ավելի արդյունավետ համակարգից: Բացի այդ, երկրորդային թիրախը հանդիսանում են քաղաքային և վտանգավոր թափոնների կառավարման համար պատասխանատու բոլոր հաստատությունները, որոնց խնդիրները կարող են կատարելագործվել՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաները և նորարարական մոտեցումները:
Ենթադրամաշնորհը բաց է ՓՄՁ-ների, գիտահետազոտական հաստատությունների, հետազոտական և զարգացման հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, որոնք ձգտում են մշակել նոր, հնարամիտ լուծումներ՝ ավելի լավ դիմակայելու ՔԹԿ և ՎԿԹԿ մարտահրավերներին երեք մայրաքաղաքներում և դրանց սահմաններիից դուրս» -
նշեց «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն:
Այս հայտերի ընդունման ընդհանուր նպատակն է բարելավել քաղաքային թափոնների և վտանգավոր կենցաղային թափոնների կառավարման համակարգերը՝ ստեղծելով և խթանելով նորարարություններ, խելացի լուծումներ և թվային (բջջային/առցանց) հավելվածներ՝ քաղաքային թափոնների (ՔԹ) և/կամ վտանգավոր կենցաղային թափոնների (ՎԿԹ) ավելի լավ կառավարման նպատակով:
Հայտադիմումները կարող եք բեռնել կամ լրացնել առցանց՝ այցելելով
www.hazardouswm.eu կայքէջ, Ենթադրամաշնորհներ - Նորարարական դրամաշներհներ բաժին:
Ֆոտոներ ,
Վիդեո