22.11.2021


Երևանի միջազգային համաժողով

«ԴԵՊԻ ՄԱՔՈՒՐ ԵՎ ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔՆԵՐ».

ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջնակներում 2021թ. նոյեմբերի 17-ին կայացած «Դեպի ավելի կանաչ և մաքուր քաղաքներ» միջազգային համաժողովի ընթացքում ընդհանուր շուրջ 14.9 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ԷԿՈ-կրթական փոքր ծրագրերի իրականացման նպատակով Երևանի դպրոցներին հանձնվեցին ութ ենթադրամաշնորհի պայմանագրեր: Ենթադրամաշնորհային ծրագրերի արժեքի միջինացված շուրջ 93 տոկոսը ֆինանսավորվելու է ԵՄ ենթադրամաշնորհի միջոցների հաշվին, իսկ մնացորդային 7 տոկոսը՝ մասնակիցների՝ դպրոցների հաշվին:
ԷԿՈ-կրթական ծրագրերի և դպրոցների ցանկին ծանոթացեք ստորև՝
1. «Շենգավիթ վարչական շրջանի պատանեկության ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ՝ «Էկոլոգիական կրթության խթանում պատանիների շրջանում կրթական հավասարության և առաջնորդական հմտությունների զարգացման միջոցով Շենգավիթ վարչական շրջանում» ծրագիր
2. «Երևանի N 45 հիմնական դպրոց»՝ «Էներգաիրազեկների Էրեբունու ակումբ» ծրագրով
3. «Երևանի Ն. Զարյանի անվան N 130 հիմնական դպրոց»՝ «Առողջ միջավայրի ստեղծում Երևան քաղաքում դպրոցական կանաչ ջոկատների մասնակցությամբ»
4. «Երևանի N 181 հիմնական դպրոց»՝ «ԷԿՈ դեսպան» ծրագիր
5. «Երևանի Մ. Մեծարենցի անվան N 146 հիմնական դպրոց»՝ «Պատասխանատու եմ» ծրագիր
6. «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿ՝ «Կլիմայական փոփոխություններ։ Վտանգավոր թափոնների ազդեցությունը կլիմայի վրա» ծրագիր
7. «Երևանի N 186 հիմնական դպրոց»՝ «Պաշտպանված տարածքներ և կենսաբազմազանություն» ծրագիր
8. «Երևանի Թումանյանի անվան N 32 հիմնական դպրոց»՝ «Անթափոն դպրոց առողջ համայնքում» ծրագիր: