02.02.2024


Քաղաքային թափոնների կառավարման համակարգերի բարելավում, սարքավորումների գործարկման արարողություն և «Վերամշակենք միասին» սեմինար

Միջոցառումը նշանավորում էր Երևանի քաղաքապետարանի թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագրի ընդլայնումը` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող աղբատար մեքենաների և թափոնների տեսակավորման տարաների ներդրումով: Ավելի ուշ նույն օրը կազմակերպվեց սեմինար՝ նվիրված ՔԹԿ հիմնական մարտահրավերներին, նախաձեռնություններին, լավագույն փորձին և քաղված դասերին, որպես հնարավորություն՝ քննարկելու թափոնների կանխարգելման և կառավարման քաղաքականություններն ու գործելակերպը բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերի միջև: Սարքավորման գործարկման արարողությանը և սեմինարին ներկայացվեցին և քննարկվեցին.
  • Տեղական ինքնակառավարման մարմինների դերը Հայաստանի առավել կայուն և ներառական տնտեսության զարգացման գործում
  • Հայաստանի բարեփոխումները բնապահպանական ոլորտում, հատկապես թափոնների կանխարգելման և կառավարման համար
  • Բնապահպանական մարտահրավերներ և ռազմավարական լուծումներ քաղաքային համատեքստում
  • Երևանի քաղաքապետարանի թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագրի փորձը և հեռանկարները
  • Աջակցություն քաղաքային թափոնների կանխարգելմանը և կառավարմանը, ներառյալ կենցաղային վտանգավոր թափոնները
  • Հիմնական մարտահրավերները, նախաձեռնությունները, լավագույն փորձը և ՔԹԿ քաղված դասերը: