10.12.2021


էկո-ակումբների և շրջակա միջավայրի պահպանության, թափոնների կանխարգելման և պատշաճ կառավարման խթանման համար ԵՄ փոքր դրամաշնորհ ստացած Երևանյան 8 դպրոցների և կրթական կենտրոնների 14 ներկայացուցիչները անցյալ ուրբաթ՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին մասնակցեցին ծրագրի իրականացման կրթական, իրազեկման բարձրացման և 5Վ հայեցակարգին (վանել, վերաօգտագործել, վերամշակել, վերականգնել, վերջնական թափոնների կառավարում) նվիրված դասընթացին, որը կազմակերպված էր «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի կողմից:
Ներկայումս ծրագրերի թիմերը պատրաստում են գնումների և ծրագրի իրականացման պլանները և այլ կարևոր փաստաթղթեր:
Դասընթաց սեմինարը օգնեց մասնակիցներին հասկանալ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի վարչական, հաշվետվությունների և այլ պաշտոնական բարդ պահանջները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երեխաների և երիտասարդների հետ տարվող աշխատանքում 5Վ սկզբունքների ինտեգրման հնարավորությունները և գործնական գաղափարները:
Մենք բոլորս անհամբեր սպասում ենք դպրոցական ծրագրերի շուտ մեկնարկին: