Նախագծի տեսլականը
Ծրագրի գործընկեր քաղաքները՝ Երևանը, Վարշավան և Տիիրանան ճանաչվել են առաջատարներ և արագ յուրացնողներ վտանգավոր և քաղաքային թափոնների կառավարմանն առնչվող կայուն լուծումներ մշակելու հարցում, ինչը հնարավոր է դարձել կառավարման համակարգերի բարելավման, փոխադարձ ուսուցման և լայն համագործակցության շնորհիվ՝ ներգրավելով քաղաքացիներին, արտադրողներին, վերամշակողներին և այլ շահագրգիռ կողմերի:
Մայրաքաղաքների բնակիչները վայելում են ավելի լավ հանրային առողջություն, ավելի մաքուր և ապահով շրջակա միջավայր և իրենց քաղաքները համարում են առավել գրավիչ ներկա և ապագա սերունդների համար:
Նախագծի առաքելությունը
Երևանի, Վարշավայի, Տիրանայի քաղաքապետարաններր միջև սերտ համագործակցության և քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի ներգրավման միջոցով ծրագիրը միտված է հզորացնելու վտանգավոր և քաղաքային թափոնների կառավարումը, ձևավորելու ժամանակակից ՎԹԿ/ՔԹԿ համակարգեր և ենթակառուցվածք, ինչպես նաև բարելավելու բնակչության գիտելիքները և բերելու դրական վարքային փոփոխություններ նորարարական, խելացի և ներառական լուծումների ներդրման և ընդլայնման միջոցով: