Ամփոփ նկարագիր
Վտանգավոր թափոնների կառավարումը հանրային առողջապահության և անվտանգության կարևորագույն խնդիր է, որը անդրադառնում է բնակչության և շրջակա միջավայրի վրա: Վտանգավոր թափոնների ոչ համարժեք կառավարումը ստեղծում է մեծ վտանգ և ֆինանասական բեռ յուրաքանչյուրի համար: «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» նախաձեռնումը ստեղծված է ներմուծելու նշանակալից փոփոխություններ՝ ապահովելով նորարարական և համագործակցային լուծումներ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և քաղաքացիներին: Մենք բոլորս պետք է սովորենք կիրառել 5Վ-երի սկզբունքը վտանգավոր թափոնների կառավարման գործընթացում՝ վանել, վերաօգտագործել, վերամշակել, վերականգնել, վերջնական թափոնների կառավարում: Վերոհիշյալ սկզբունքները մենք կկարողանանք կյանքի կոչել համագործակցային և խելամիտ ձևաչափով:
Քանի որ վտանգավոր թափոնների կառավարման գործընթացում ակնհայտ է ռազմավարությունների և գործիքների կարիքը, նախագիծը առաջադրում է գործողությունների կայուն ծրագիր, որը երաշխավորում է մաքուր և ապահով քաղաք, օդ, ջուր և պարզապես ապահով, առողջ կենսական միջավայր: Վտանգավոր թափոնների արդյունավետ կառավարումը երկարաժամկետ ազդեցություն կունենա միջավայրի, համայնքի և անհատի առողջության և ապահովության վրա՝ նվազագույնի հասցնելով կառավարության բեռը վտանգավոր թափոնների կառավարման գործում: Ի վերջո, վտանգավոր թափոնների կառավարումը կհանգեցնի քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:
Գործողության համառոտ նկարագրություն
Նախագծի թիմը, սերտորեն համագործակցելով շահագրգիռ կողմերի հետ, նպատակադրել է ուժեղացնել վտանգավոր թափոնների կառավարումը քաղաքային կառավարման մակրդակում քաղաքից քաղաք համագործակցության, քաղաքացիների առավել ակտիվ մասնակցության միջոցով, ինչպես նաև լավագույն փորձի վերածումը հիմնական պրակտիկայի: Նախագիծը առավել կենտրոնացված է Երևան քաղաքի վրա՝ համագործակցելով Վարշավայի և Տիրանայի հետ: Նախագիծը հիմնված է հետևյալ շրջանակի վրա.
Իրականացնել համապարփակ ելակետային հետզոտություն և կարիքների գնահատում նախագծի ապացուցողական և փաստերի վրա հիմնված հիմք ստեղծելու համար:
Կատարելագործված տեխնոլոգիական, կազմակերպչական և «խելամիտ» լուծումների առաջադրում վնասակար թափոնների կառավարման գործում:
Վնասակար թափոնների կառավարման մեջ քաղաքացիների մասնակցության և տեղեկատվության բարձրացում:
Վնասակար թափոնների կառավարումը վերածել ամենօրյա պրակտիկայի:
Ելնելով վերը նշվածից՝ նախագիծը հետապնդում է.
1. Տեխնիկական և կազմակերպչական լուծումների առաջադրման միջոցով ուժեղացնել ապացույցների վրա հիմնված կառավարումը:
2. Բարելավել քաղաքացիների տեղեկատվածության և մասնակցության մակարդակը վնասակար թափոնների կառավարման գործընթացում:
3. Քաղաքներում վնասակար թափոնների արդյունավետ կառավարման փորձի հաստատում:
Նախագծի շրջանակում մոտ վեց միլիոն մարդ անմիջականորեն կամ միջնորդավորված կլհանդիսանան նախագծի շահառու: Կխթանվի Եվրոպական միության լավագույն փորձը և Եվրոպական միության ֆինանսավորումը նախագիծը կդարձնի իրականություն: