- Թփոնների իրական վտանգների և դրանց տնտեսական արժեքի մասին քաղաքացիների ավելի բարձր իրազեկվածություն
- Կանաչ թափոնների/կենսաթափոնների առանձնացում ընդհանուր թափոնների հոսքերից և սննդի՝ թափոն դառնալու կանխում (թափոնների շուրջ կեսը օրգանական է
- Սովորեցնել քաղաքացիներին «ՀՐԱԺԱՐՎԵԼ» չափից շատ կամ վտանգավոր թափոններ պարունակող արտադրանքների սպառումից
- Առավել գրավիչ տնտեսական խթաններ և վերամշակողների ավելի հեշտ (բայց ամբողջությամբ կիրարկվող) լիցենզավորում
- Սկզբնաղբյուրում թափոնների լայն տեսակավորման (տնային տնտեսությունների կողմից) ներդրում՝ մասնավորապես ավելի շատ վերամշակելու համար
- Թափոնների, ներառյալ վտանգավոր, սահմանումների և կառավարման չափորոշիչների բարելավում
- Ընդհանուր թափոններից վտանգավոր թափոններն առանձնացնելու անհրաժեշտության մասին պարզ հաղորդակցության համակարգի հաստատում քաղաքացիների հետ
- Թափոնների կանխարգելման և կառավարման վերաբերյալ ավելի շատ քարոզչություն, ուսուցում և Իրազեկում ՝ հատկապես երիտասարդների շրջանում:
- Կանաչ թափոնների/կենսաթափոնների և վտանգավոր թափոնների առանձնացում ընդհանուր թափոնների հոսքերից ամբողջ քաղաքում.
ժամանակի ընթացքում սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման ավելի զարգացած համակարգ
- «Վերաօգտագործման» (վերանորոգման, փոխանակման, պետքական ապրանքների երկրորդային օգտագործման) համակարգերի ներդրում և զարգացում
- Վերաօգտագործման և վերամշակման միջոցով սանիտարական աղբավայրերի և միաժամանակ աղբավայր ուղարկվող թափոնների նվազեցում
- Տարանջատմանն ուղղված ընդլայնված կարողություններ և տարբերակներ. թափոնների ընտրովի հավաքման շարժական և անշարժ կետեր և այլն
- Սպառողական արտադրանքների փաթեթավորման դեպոզիտային համակարգերի ավելի լայն ներդրում:
- Փաթեթավորման դեպոզիտի/փոխհատուցման պարտադիր և կամավոր համակարգեր
- Հստակ բնապահպանական հարկի համակարգ վտանգավոր և չվերամշակվող արտադրանքների համար, որոնց եկամուտները կօգտագործվեն բացարձակապես թափոնների կառավարումը բարելավելու համար
- ԱՊ կարգավորման մշակում ԲՈԼՈՐ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ փոխհամաձայնության գալու և իրագործելի լուծումների հասնելու նպատակով: