20.06.2023


Երիտասարդությունը, որպես հասարակության ակտիվ, կարող է իր ուժը ներդնել շրջակա միջավայրի ավելի լավ կառավարման գործում

ԵՄ կողմից համաֆինանսավորվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրել էկո-ակումբներին (ենթադրամաշնորհները և մրցույթներ սկսվել են 2021թ.)՝ Երևանի, Վարշավայի և Տիրանայի դպրոցների և կրթական կենտրոնների երիտասարդների շրջանում կրթական, մշակութային և ստեղծագործական գործողությունների միջոցով թափոնների կանխարգելման, թափոնների կառավարման և վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար: Ենթադրամաշնորհները (Երևան, Տիրանա) և մրցույթները (Վարշավա) մեծ հաջողություններ են գրանցել: Երիտասարդների մեծ մասը խորին հոգատարություն է ցուցաբերում բնապահպանական խնդիրների նկատմամբ և ցանկանում է դրական փոփոխություն բերել իրենց շրջակա միջավայրում: Էկո-ակումբների ծրագիրը կատարյալ միջոց է համայնքում բնապահպանական իրազեկվածությունը խթանելու համար: Էկո-ակումբների ծրագրի առաջնային նպատակն է կրթել և հզորացնել երիտասարդներին՝ դրական որոշումներ կայացնելու և էկոլոգիապես կայուն աշխարհի համար փոփոխություններ բերողներ դառնալու համար:
Էկո-ակումբները ձգտում են ընդլայնել ուսուցումը դասարանից դուրս և զարգացնել պատասխանատու վերաբերմունք և նվիրվածություն ինչպես տանը, այնպես էլ տեղական և ավելի լայն համայնքում: Այս մասնակցային մոտեցումը և ուսուցման և գործողությունների համադրությունը իդեալական միջոց է դառնում դպրոցների համար՝ ընթանալու այն իմաստալից ուղով, որը բարելավում է դպրոցների և նրանց տեղական համայնքների միջավայրը և ազդում երիտասարդների, դպրոցի անձնակազմի, ընտանիքների, տեղական իշխանությունների, ՀԿ-ների և բոլոր մյուս մարմինների կյանքի որակի վրա, որոնք ներգրավված են 5Վ մոդելի այս կենսականորեն կարևոր ոլորտում (վանել, վերաօգտագործել, վերամշակել, վերականգնել, վերջնական թափոնների կառավարում)՝ որպես թափոնների կանխարգելման և կառավարման ընդհանուր հարացույց:
Էկո-ակումբները և դպրոցների միջև անցկացվող մրցույթները շարունակաբար բարձրացրել են երիտասարդների իրազեկվածությունը՝ նրանց կրթելով թափոնների կանխարգելման, տարանջատման և ճիշտ կառավարման կարևորության մասին: Երևանում, Վարշավայում և Տիրանայում դպրոցների միջև տարբեր մրցույթներ են կազմակերպվել, և լավագույն նախաձեռնությունները պարգևատրվել են։ Դպրոցների միջև այս մրցույթը հնարավորություն է ընձեռել, որ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները ջանասիրաբար աշխատեն իրենց ուժերի ներածին չափով, ինչպես նաև մի շարք օգուտներ բերեն տեղական համայնքներին: Ծրագրերը շարունակել և ընդլայնել են իրենց ջանքերը՝ ի թիվս այլնի, քաղաքապետարանների ենթակայության տակ գտնվող բոլոր դպրոցներում տեղադրելով թափոնների տարանջատման տարաներ:
Էկո-ակումբները և նմանատիպ նախաձեռնությունները հիանալի հնարավորություն են տալիս աշակերտներին զգալու և դրսևորելու ակտիվ քաղաքացիական գիտակցություն և բնապահպանական պատասխանատվություն: Էկո-ակումբների գործողւթյունները և մրցույթները՝ ուղղված թափոնների կանխարգելմանը և թափոնների ավելի լավ կառավարմանը, կշարունակվեն «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում: