«Կրթական, մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների միջոցով երիտասարդների շրջանում վտանգավոր թափոնների վերաբերյալ իրազեկում»
Փոքր դրամաշնորհների ծրագիրը նախատեսված է Երևանի ենթակայության դպրոցների, ինչպես նաև համայնքային մանկապատանեկան կենտրոնների համար: Մանրամասները կարող եք տեսնել ստորև ուղեցույցում:
«Կրթական, մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների միջոցով երիտասարդների շրջանում վտանգավոր թափոնների վերաբերյալ իրազեկում»
Այս առաջարկների հրավերի ընդհանուր նպատակն է խթանել էկոլոգիապես ավելի գիտակից հասարակությունը` կրթելով երիտասարդ սերնդին բարենպաստ վերաբերմունք շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման նկատմամբ, և, մասնավորապես, թափոնների կառավարման պատասխանատու գործելակերպի ընդունման նկատմամբ, որը դրականորեն կազդի բնապահպանական, սոցիալական և տնտեսական ոլորտները:
Այս Ենթադրամաշնորհային ծրագիրը նպաստում է ընդհանուր նպատակի իրականացմանը՝ թիրախավորելով երևանցի երիտասարդներին, բարձրացնել իրազեկությունը և հիմնավոր պատկերացում կազմել թափոնների հետ կապված խնդիրների վերաբերյալ աշակերտների և ուսանողների մոտ, որոնք վաղվա մեծահասակ քաղաքացիներ կլինեն:
Ենթադրամաշնորհային այս ծրագրին իրավասու են մասնակցելու Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների պետական հիմնական և ավագ դպրոցները և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ոչ ֆորմալ կրթական կենտրոնները (մանկապատանեկան):