22.11.2021


Երևանի միջազգային համաժողով

«ԴԵՊԻ ՄԱՔՈՒՐ ԵՎ ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔՆԵՐ».

Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Մեր թիմը շնորհակալություն է հայտնում ձեզ Երևանի «Դեպի ավելի կանաչ և մաքուր քաղաքներ» միջազգային համաժողովին մասնակցելու համար: Այն հիանալի հնարավորություն էր համախմբվելու համաժողովի հիմնական թեմայի՝ վտանգավոր թափոնների կառավարման համատեքստում: Համաժողովին իրենց մասնակցությունը բերեցին ավելի քան 80 մասնակիցներ Երևանից, Վարշավայից և Տիրանայից: Գործընկեր քաղաքներից, ինչպես նաև պետական և մասնավոր կազմակերպությունները ներկայացնող մասնակիցներից ստացված առաջարկները և մտքերը ևս մեկ անգամ փաստում են, որ թափոնների կառավարման ոլորտում արդյունավետ կառավարումը մեծապես հիմնված է փոխադարձ ուսուցման գործընթացների վրա: