24.05.2023


Մայիսի 24-ին Սիրահարների այգում տեղի ունեցավ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի կազմակերպած «Բնասիրական դիմակահանես» միջոցառումը: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և նշված մայրաքաղաքների քաղաքապետարանների կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է ուժեղացնել վտանգավոր թափոնների քաղաքային կառավարումը Երևանի, Վարշավայի և Տիրանայի համագործակցության միջոցով՝ խթանելով գործընկերների միջև գիտելիքների փոխանակումը, քաղաքացիների ավելի մեծ մասնակցությունը և համապարփակ ինտեգրելով վտանգավոր թափոնների կառավարման առկա լավագույն փորձը:
«Բնասիրական դիմակահանես» միջոցառման մասնակիցներ էին Ծրագրի կողմից ենթադրամաշնորհներ ստացած դպրոցների էկո-ակումբները, Երևան և հարակից քաղաքների դպրոցների աշակերտներ, այգու ացելուներ: Սիրահարների այգին յուրօրիանակ հարթակ էր դարձել մեկտեղելով նկարչությունը, կավագործությունը, թատերական և երաժշտական կատարումները:
Միջոցառման ժամանակ Էկո-ակումբների և շահակիր այլ մասնակիցների կողմից կազմակերպվեցին քննարկումներ 5R (վանել, վերացնել, վերօգտագործել, վերածել, վերամշակել) հայեցակարգով արտահայտված թափոնների կանխարգելման և կառավարման սկզբունքների, ինչպես նաև կրթության դերը և սերունդների միջև համագործակցությունը ավելի կանաչ ապագայի թեմաների շուրջ:
Միջոցառման ավարտին «Բնասիրական դիմակահանդես» խորագրով միջոցառման շրջանակներում նախապես հայտարարված շարադրությունների և բեմադրությունների մրցույթում լավագույնը ճանաչված մասնակիցները պարգևատրվեցին: