Դպրոցական մրցույթ
«Թափոնների կանխարգելումը Երևանում.
էկո-երիտասարդությունը կիրառում է հրաժարվի´ր - վերաօգտագործի´ր - վերամշակի´ր սկզբունքները»
Կրթական-ստեղծագործական թիմերի այս մրցույթը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» (NEAR-TS/2019/412-943) ծրագրի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը և քաղաքացիների մասնակցությունը թափոնների կանխարգելման և բարելավված կառավարման գործում:
Մասնակիցները պետք է կազմեն երեք հոգուց բաղկացած խումբ և, ուսուցչի ղեկավարությամբ, պատրաստեն մրցույթի հայտ, որը պետք է.
- ուշադրություն հրավիրի քաղաքում առկա կենցաղային, ներառյալ կենցաղային վտանգավոր թափոնների հետ կապված որոշակի խնդրի վրա և ընդգծի հետագա ռիսկերը, և/կամ
- առաջարկի կենցաղային, ներառյալ կենցաղային վտանգավոր թափոնների հետ կապված որոշակի խնդրի լուծման համար գաղափարներ, կամ խրախուսի քաղաքացիներին պատշաճ վարքագիծ դրսևորել և զարգացնի կենցաղային թափոնների պատշաճ տեսակավորման և հեռացման սովորությունները:
Հայտի տեսակը կամ ձևը կարող է ընտրվել ազատորեն, ըստ թիմի գաղափարի, սակայն աշխատանքը պետք է համապատասխանի որոշ տեխնիկական պահանջների: Մրցույթի կանոններին և ընթացակարգին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթերի միջոցով: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի մայիսի 8-ը:
Դպրոցական մրցույթ` «Թափոնների կանխարգելումը Երևանում. էկո-երիտասարդությունը կիրառում է հրաժարվի´ր - վերաօգտագործի´ր - վերամշակի´ր սկզբունքները»
Հավելված 1. ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ (Դպրոցի համար)
Հավելված 2. ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎ (Յուրաքանչյուր աշակերտի և յուրաքանչյուր ուսուցչի համար)